Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել աջակցող տեխնոլոգիական լուծում առաջարկող հաղորդակցական նոր հմտություն՝ լուսագրում (captioning / субтитрование)։
Առաջարկում ենք դասընթաց, որի ընթացքում հետաքրքրված անձիք կարող են սովորել, հմտանալ և աշխատել որպես լուսագրող` սղագրագրական VELOTYPE ստեղնաշարով։
Հմուտ և գործին նվիրյալ լուսագրողները հետագայում կարող են ցանկացած տեսանյութ, ֆիլմ, հաղորդում, ինչպես նաև բանախոսի խոսքը սղագրել։ Սա նաև աջակցող տեխնոլոգիական լուծում է լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, որով և կարող եք օգնել նրանց լիարժեքորեն տեղեկացված լինել՝ ապահովելով բանավոր խոսքի գրավոր հաղորդակցում։
Դիմեք, կներկայացնենք մանրամասները մեր տեղեկատվական հանդիպման ժամանակ։
Գրանցվել հետևյալ հղումով․ https://forms.gle/gNUUGYPbDpNpxrZDA