Մեկնարկում է «Իրավաբանական կլինիկա-2022» ծրագիրը. հայտերի ընդունման վերջնաժամկետը` մայիսի 9
Եվրասիա միջազգային համալսարանը սկսում է «Իրավաբանական կլինիկա-2022» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել իրավագիտության ամբիոնի ուսանողների կարողությունները մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, պաշտպանության բնագավառում, ինչպես նաև տրամադրել իրավական խորհրդատվություն մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
Ծրագրին մասնակցող ուսանողները կարող են կլինիկայի փաստաբանների հետ համատեղ անվճար իրավախորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին։
Ծրագրին կարող են դիմել ԵՄՀ իրավագիտության ամբիոնի 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ:
Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ legal.clinic@eiu.am էլ. փոստի հասցեին՝ մինչև 2022 թ. մայիսի 9-ը ներառյալ: