«Արփինետ» ընկերության և Եվրասիա համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում «ՏՀ համակարգերի աուդիտ» առարկայի ընթացքում տեղի ունեցավ առցանց վարպետության դաս։ «Արփինետ» ընկերությունից առցանց հանդիպմանը մասնակցեցին տեխնիկական գծով փոխտնօրեն Առնակ Մելիքյանը և կոմերցիոն տնօրեն Հովհաննես Ալեքսանյանը։ Համալսարանից հանդիպմանը ներկա էին ՏՀ ամբիոնի մագիստրոսները և դասախոս Արամ Հովակիմյանը։
Դասախոսության ընթացքում «Արփինետ» ընկերության աշխատակիցները պատմեցին ընկերության հիմնադրման պատմությունը, ներկայացրեցին աշխատանքային պայմաններն ու հաճախորդների հետ առանձնահատուկ շփման կարևորությունը, ինչպես նաև այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք առկա են ՏՏ ոլորտում։
Հանդիպումն ավարտվեց ակնկալիքով, որ այսուհետ նմանատիպ ձևաչափով համատեղ դասախոսությունները լինելու են շարունակական։