Սիրելի՛ աշակերտ,
Եթե հետաքրքրված ես մարդու իրավունքների պաշտպանությամբ, հասարակական հարաբերությունների իրավական կարգավորմամբ
Ունես քննադատական մտածողություն և վերլուծելու կարողություն
ապա մասնակցի՛ր այս մրցույթին
Եվրասիա միջազգային համալսարանը նախաձեռնել է մրցույթ «Հասարակագիտություն» դպրոցական դասընթացի իրավունքի բաժնից։
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ է օգնել դպրոցականներին
ամրապնդել մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները,
ձևավորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և բարձրացնել անձնային իրավագիտակցությունը,
ձեռք բերել առօրյա կյանքում գիտելիքները կիրառելու հմտություններ։
Մրցույթին կարող են մասնակցել 11-րդ և 12-րդ դասարանցիներից բաղկացած 2-4 հոգանոց թիմեր:
Մրցույթը կիրականացվի երկու փուլով:
Առաջին փուլը կընթանա հարց ու պատասխանի ձևաչափով:
Փուլի ավարտին առավել միավորներ հավաքած չորս թիմ դուրս կգան երկրորդ փուլ:
Երկրորդ փուլում թիմերին կառաջադրվեն խնդիրներ, որոնց արդյունքներով յուրաքանչյուր թիմ կկուտակի միավորներ:
Մրցույթում հաղթած թիմերի համար սահմանված են հետևյալ մրցանակները՝
1. Առաջին տեղ ՝ 50.000 ՀՀ դրամ պարգև
2. Երկրորդ տեղ՝ 30.000 ՀՀ դրամ պարգև
3. Երրորդ տեղ ՝ 20.000 ՀՀ դրամ պարգև
Մրցույթը տեղի կունենա 2022թ. մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական սրահում (4-րդ հարկ):
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 1-ը ներառյալ՝ https://forms.gle/5bNfSw2YMpjbFKkw8
Մրցույթի շրջանակներում ընդգրկված թեմաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ https://drive.google.com/file/d/1xLIOWAJyOOff3ZEunimD4fLR5CbUqLcq/view?usp=sharing
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝
Հեռ: +37410249438 կամ 010 29 90 88 /ներքին՝ 109/
Էլ․ փոստ։ info@eiu.am