Հունվարի 26 2022
blue green modern we are hiring instagram post 1920 × 1080 px

Ամբիոնի վարիչի օգնական

Պահանջվող որակավորումը

Բարձրագույն կրթություն (ցանկալի է Կառավարման կամ հարակից մասնագիտությունների գծով)

Համակարգչային գիտելիքներ (այդ թվում ներքին տեղեկատվական համակարգերի գերազանց տիրապետում /MS Teams, Ms Outlook, MS Office և այլն)

Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ

Համագործակցված աշխատանքի կազմակերպման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ և կարողություն

 

Հիմնական գործառույթները

Կազմակերպչական աշխատանքներ

  • Աջակցում է ամբիոնի վարիչին պլանավորել և իրականացնել ամբիոնի կառավարման հետ կապված գործառույթները։
  • Կատարում է նախապատրաստական աշխատանքներ ամբինում և առցանց տիրույթում անցկացվող նիստերի և հանդիպումների համար․ անհրաժեշտ նյութերի հավա-քագրում, մասնակիցներին տեղեկացում նիստի/ հանդիպման վերաբերյալ և այլն։
  • Կազմում է ամբիոնային նիստերի և այլ հանդիպումների արձանագրությունները։
  • Ամբիոնի վարիչի տեղեկությամբ կազմակերպում և իրականացնում է դասախոսների անհրաժեշտ փոխարինումներ։
  • Դասախոսներից հավաքագրում է առարկայական ծրագրերը, ստուգում դրանց համապատասխանությունը ԵՄՀ ձևաչափին և կոդավորում։
  • Կազմակերպում և կատարում է ամբիոնում տարվող գործավարությունը, ապահովում ամբիոնի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումն ու փոխանցումը համապատասխան ստորաբաժանումներին, ինչպես նաև պահպանությունը էլեկտրոնային և օրիգինալ տարբերակներով։
  • Այն փաստաթղթային նյութերը, որոնց հետ կապված գործավարական գործողություններն արդեն ավարտվել են, պատրաստում և հանձնում է համալսարանի արխիվ։
  • Ամբիոնի վարիչի հանձնարարությամբ կազմում է նամակներ, հարցումներ և այլ փաստաթղթեր, պատրաստում պատասխան գրություններ, ինչպես նաև իրականացնում անմիջական ղեկավարի կողմից իջեցվող այլ կարգադրություններ ու ցուցումներ։

Ուսումնական աշխատանքներ

  • Հսկում է ամենօրյա դասերի ընթացքը, ամբիոնի վարիչին տեղեկացնում հնարավոր շեղումների և խնդիրների մասին։
  • Ebuh և MS Teams համակարգ է մուտքագրում ուսումնական գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն և վերբերռնում համապատասխան նյութեր։
  • Կազմում է միջանկյալ և վերջնական քննությունների գրաֆիկը՝ խորհրդակցելով ամբիոնի վարիչի և դասախոսների հետ:
  • Նախապատրաստում և կազմակերպում է ուսանողների քննաշրջանները` ստուգարքներն և քննությունները՝ ԵՄՀ քննությունների կազմակերպման կարգին համապատասխան․ ստուգում է թեստերի կազմման ճշգրիտ ձևաչափերին համապատասխանությունը, կոդավորում քննական թեստերը, մուտքագրում վերջնական գնահատականները ներքին համակարգ և այլն:
  • Կազմակերպում է ուսանողների ուսումնաարտադրական և այլ պրակտիկաները։
  • Հետևում է ամբիոնի կարգապահությանը:
  • Տրամադրում է խորհրդատվություն ուսանողներին և դասախոսներին ուսումնառության ընթացքում ծագած խնդրահարույց հարցերի շուրջ:

Մրցույթին  մասնակցել  ցանկացողներին  խնդրում  ենք  մինչև  ս/թ փետրվարի 10-ը ուղարկել ռեզյումե /CV/ նկարով `hr@eiu.am  էլեկտրոնային փոստին:

Հասցե   ք.Երևան, Ազատության 24 թիվ 2: Միայն  ընտրված թեկնածուները կհրավիրվեն  հարցազրույցի: