ՄՐՑՈՒՅԹ
Հայտարարվում է մրցույթ Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի վարիչի թափուր աշխատատեղի համար
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն գիտական աստիճան (պարտադիր), կոչում (ցանկալի է)
- Նվազագույնը 3 տարվա վարչական և գիտամանկավարժական աշխատանքի փորձ բարձրագույն կրթության ոլորտում
- Կրթության ժամանակակից խնդիրների և միտումների իմացություն
- Որակի ապահովման ազգային և եվրոպական չափորոշիչների տիրապետում
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերի իմացություն
Անհրաժեշտ հմտություններ և կարողություններ
- Առաջնորդության և կառավարման հմտություններ և կարողություն
- Թիմի ձևավորման (team building), արդյունավետ հաղորդակցության, համագործակցված աշխատանքի կազմակերպման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ և կարողություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Արագ կողմնորոշվելու կարողություն և խնդիրների լուծման ստեղծարար մոտեցում
- Ինստիտուցիոնալ կարիքներին և առաջնահերթություններին համապատասխան հիմնարար քաղաքականությունների մշակման և կառավարչական հիմնախնդիրների ախտորոշման, լուծման և խորհրդատվության հմտություններ ու կարողություն
Աշխատանքի համառոտ նկարագիր
- Կազմակերպում և իրականացնում է ուսումնական գործընթացը, ուսումնամեթոդական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքներ, բարձրորակ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստում, նրանց որակավորման բարձրացման և վերաորակավորման գործընթացներ:
- Պլանավորում, կազմակերպում և համակարգում է ամբիոնի ուսումնամեթոդական աշխատանքները, այդ թվում՝ մասնագիտական կրթական ծրագրերի և դրանցով նախատեսվող առարկայական ծրագրերի մշակման և վերանայման, ինչպես նաև դրանց համապատասխան ուսումնական գործընթացի իրականացման աշխատանքները, միջազգային բենչմարքինգի և դրան համապատասխան բարելավումների իրականացումը։
- Գիտխորհրդում, մեթոդխորհրդում, ՈԱ կառավարման օղակներում և այլ մարմիններում ներկայացնում է ամբիոնին առնչվող խնդիրներն ու շահերը:
- Կազմակերպում և համակարգում է դասախոսների կողմից ամբիոնի հիմնական ուղղվածության շրջանակներում կատարվող գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև այլ հետազոտական ծրագրեր:
Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2022թ-ի ապրիլի 30-ը ուղարկել լուսանկարով ռեզյումե /CV/ hr@eiu.am Էլ-փոստին , հեռ. (010 ) 29-90-77 (ներքին 106) ՄՌԿ բաժին
Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները :