ԵՄՀ Կառավարման և ՏՏ ամբիոնը հայտարարում է հետևյալ ինթերնշիփի ծրագրերը․
Ինթերնշիփ 1 – Մեթոդիստ
Ինթերնը աշխատելու է ամբիոնի վարիչի անմիջական վերահսկողության ներքո և աջակցելու է ամբիոնին հետևյալ աշխատանքներում․
- Տեխնիկական աջակցություն կրթական ծրագրերի, ուսումնական և առարկայական ծրագրերի մշակման հարցում
- Կրթական ծրագրերի հետ կապված բոլոր փաստաթղթերի մատենավարություն
- Աջակցություն բուհի կայքէջում համապատասխան ծրագրերի տեքստերի պատրաստման գործում
- Ամբիոնի վարիչի այլ հանձնարարություններ
Ի՞նչ կտա քեզ ինթերնշիփը
- Վերջնարդյունքահենք մասնագիտական կրթական ծրագիր մշակելու վերաբերյալ գիտելիքներ
- Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ ( բանավոր, հեռախոսային և էլեկտրոնային նամակագրության միջոցով)
- Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
- Վերլուծելու հմտություններ և նախաձեռնողական լինելու կարողություն
- Մասնագիտական դասընթացները գնահատելու կարողություն
- Excel-ով և Word-ով աշխատելու հմտությունների կատարելագործում և այլն։
Ինթերշիփը անվճար է, սակայն ծրագիրը հաջողությամբ ավարտած ինթերնին կտա հետևյալ հնարավորությունները․
- Վկայական և հաջողակ ռեզյումե կազմելու վերաբերյալ անվճար խորհրդատվություն
- Անվճար մասնակցություն համալսարանում կազմակերպվող ցանկացած 2 դասընթացին
- Աշխատանքի առաջարկ՝ թափուր պաշտոնի առկայության դեպքում
Ո՞վքեր կարող են դիմել
- Կառավարման և տնտեսագիտական մասնագիտությունների բարձր կուրսերի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներ, առանձին դեպքերում մանկավարժական կրթություն ստացած ուսանողները նույնպես կարող են դիտարկվել
Թեկնածուի նկատմամբ պահանջները․
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Microsoft փաթեթով աշխատելու հմտություններ
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթի- շաբաթ (օրական 4 ժամ)
Ինթերնշիփի վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան (աշխատանքների մի մասը կարող է իրականացվել հեռավար)
Ինթերնշիփի տևողությունը՝ 3 ամիս
Ինքնակենսագրականը մինչև հունվարի 25-ը ուղարկել hr@eiu.am և anna.martirosyan@eiu.am էլ․ հասցեին՝ վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։
Ինթերնշիփ 2 – Ադմինիստրատիվ օգնական
Ինթերնը աշխատելու է ամբիոնի վարիչի անմիջական վերահսկողության ներքո և աջակցելու է ամբիոնի հետևյալ աշխատանքներում․
- Ժամանակացույցերի կազմում և վերահսկում
- Ամբիոնի վարիչի հանդիպումների կազմակերպում և կառավարում
- Ամբիոնային նիստերի և միջոցառումների կազմակերպում
- Նիստերի արձանագրությունների կազմում
- Դասախոսների և ուսանողների հետ ամենօրյա հաղորդակցություն
- Ամբիոնի վարիչի ուղղորդմամբ այլ աշխատանքներ
Ի՞նչ կտա քեզ ինթերնշիփը
- Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ ( բանավոր, հեռախոսային և էլեկտրոնային նամակագրության միջոցով)
- Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
- Վերլուծելու հմտություններ և նախաձեռնողական լինելու կարողություն
- Միջոցառումներ կազմակերպելու և այլ կազմակերպչական հմտություններ
- Excel-ով և Word-ով աշխատելու հմտությունների կատարելագործում և այլն։
Ինթերշիփը անվճար է, սակայն ծրագիրը հաջողությամբ ավարտած ինթերնին կտա հետևյալ հնարավորությունները․
- Վկայական և հաջողակ ռեզյումե կազմելու վերաբերյալ անվճար խորհրդատվություն
- Անվճար մասնակցություն համալսարանում կազմակերպվող ցանկացած 2 դասընթացին
- Աշխատանքի առաջարկ՝ թափուր պաշտոնի առկայության դեպքում
Ովքեր կարող են դիմել
- Բարձր կուրսերի ուսանողներ, ովքեր ցանկանում են փորձ ձեռք բերել կրթության և կառավարման ոլորտում
Թեկնածուի նկատմամբ պահանջները․
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Microsoft փաթեթով աշխատելու հմտություններ
- Նախաձեռնողականություն, մարդկանց հետ շփվելու և կազմակերպչական հմտություններ
Աշխատանքային գրաֆիկը՝ շաբաթը 5 օր (օրական առնվազն 4 ժամ)
Ինթերնշիփի վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան
Ինթերնշիփի տևողությունը՝ 5 ամիս
Ինքնակենսագրականը մինչև հունվարի 25-ը ուղարկել hr@eiu.am և anna.martirosyan@eiu.am էլ․ հասցեին՝ վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։
Ինթերնշիփ 3 – Դասախոսի օգնական
Ինթերնը աշխատելու է դասախոսի անմիջական վերահսկողության ներքո հետևյալ ուղղություններով․
- Microsoft Teams հարթակում դասախոսական նյութերի վերբեռնում և դասակարգում
- Աջակցություն տվյալ դասընթացի առարկայական ծրագրի և դասախոսական նյութերի մշակման գործընթացում, դասախոսական սլայդերի ձևավորում և այլն։
- Խնդիրների և թեստերի կազմման հետ կապված տեխնիկական աջակցություն
- Ուսանողների տնային աշխատանքների հավաքագրում, դասակարգում, ստուգված աշխատանքների փոխանցում և այլն
- Դասախոսի հետ խորհրդատվական հանդիպումների կազմակերպում
- Դասընթացի ընթացքում աշխատարանների և խմբային աշխատանքների համակարգում և հսկողություն
- Դասախոսի հանձնարարությամբ դասընթացի հետ կապված այլ աշխատանքներ
Ինթերնշիփի ավարտին դուք ձեռք կբերեք հետևյալ գիտելիքները և հմտությունները․
Ի՞նչ կտա քեզ ինթերնշիփը
- Կրթական մոդուլներ մշակելու կարողություն
- Կրթության մեջ տարբեր տեխնոլոգիաների կիրառելու հմտություններ
- Ուսանողների խմբերի հետ աշխատելու կազմակերպչական և մեթոդական հմտություններ
- Մասնագիտության մեջ խորանալու հնարավորություն
Ինթերշիփը անվճար է, սակայն ծրագիրը հաջողությամբ ավարտած ինթերնին կտա հետևյալ հնարավորությունները․
- Վկայական և հաջողակ ռեզյումե կազմելու վերաբերյալ անվճար խորհրդատվություն
- Անվճար մասնակցություն համալսարանում կազմակերպվող ցանկացած 2 դասընթացին
- Աշխատանքի առաջարկ՝ թափուր պաշտոնի առկայության դեպքում
Ովքեր կարող են դիմել
- Կառավարման և տնտեսագիտական մասնագիտությունների բարձր կուրսի ուսանողներ
Թեկնածուի նկատմամբ պահանջները․
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Մասնագիտական գերազանց գիտելիքներ (բարձր ՄՈԳ-ը պարտադիր է)
- Microsoft փաթեթով աշխատելու հմտություններ
Աշխատանքային գրաֆիկը՝ ըստ դասացուցակի
Ինթերնշիփի վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան (աշխատանքների մի մասը կարող է իրականացվել հեռավար)
Ինթերնշիփի տևողությունը՝ 3 ամիս
Աշխատանքային գրաֆիկը՝ ըստ դասացուցակի
Ինթերնշիփի վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան (որոշ աշխատանքներ կարող են կատարվել հեռավար)
Ինթերնշիփի տևողությունը՝ 5 ամիս
Ինքնակենսագրականը մինչև հունվարի 25-ը ուղարկել hr@eiu.am և anna.martirosyan@eiu.am էլ․ հասցեին՝ վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։