Կարևորելով գիտակրթական կլաստերի կազմավորմանը միտված գործակցային հարաբերությունների ընդլայնումը՝ Եվրասիա միջազգային համալսարանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես համագործակցում են միմյանց հետ։
Ամուր փոխգործակցությամբ պայմանավորված՝ օրերս ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները հնարավորություն ունեցան մասնագիտական շրջայցով «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակում լինել բյուրոյում՝ տեղում ծանոթանալով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ամբողջ ներուժին և կազմակերպվող ամենօրյա գործընթացին։