Մրցույթ
Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է ռեկտորի օգնականի թափուր աշխատատեղի համար մրցույթ` աշխատելու հիմնական աշխատանքի կարգավիճակով և երկարաժամկետ պայմանագրով: Աշխատանքի տևողությունը`9.00-17.30, հնգօրյա աշխատանքային շաբաթ:
Ներկայացվող պահանջները`
- Համակարգչային գիտելիքներ
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Համագործակցված աշխատանքի կազմակերպման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ և կարողություն
Աշխատանքային պարտականությունները`
- Իրականացնել համալսարանի ղեկավարի կազմակերպչա-տեխնիկական գործունեության ապահովման հետ կապված աշխատանքներ։
- Ընդունել և գրանցել թղթակցությունը /նամակագրությունը/, ուղարկել դրանք կառուցվածքային ստորաբաժանումներ:
- Համալսարանի ղեկավարության կարգադրությանը համապատասխան` փոխանցել փաստաթղթերը ի կատարման, հետևել դրանց իրականացմանը՝ պարբերաբար կատարողներին հիշեցումներ ուղարկելով։
- Վարել մտից և ելից թղթակցության գրանցամատյաններ, անհրաժեշտության դեպքում՝ տեղեկություն տրամադրելով համալսարանի մյուս ստորաբաժանումների աշխատակիցներին։
- Վարել փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, ապահովել դրանց հարմարավետ և արագ փնտրումը:
- Ապահովել շրջանառվող ծառայողական փաստաթղթերի պահպանությունը՝ օրիգինալ և էլեկտրոնային տարբերակներով։
- Այն փաստաթղթային նյութերը, որոնց հետ կապված գործավարական գործողություններն արդեն ավարտվել են, պատրաստել և հանձնել համալսարանի արխիվ, ինչպես նաև արխիվ հանձնվող գործերի ցուցակ կազմել:
Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև ս/թ դեկտեմբերի 30-ը ուղարկել ռեզյումե /CV/ նկարով `hr@eiu.am էլեկտրոնային փոստին:
Հասցե ք.Երևան, Ազատության 24 թիվ 2: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: