Ներկայացնում ենք մեր նոր թիմակցին՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանին: Այսուհետ Ռուբեն Մարկոսյանը կզբաղեցնի ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը:
Կրթության և հանրային այլ ոլորտներում իր բազմամյա գործունեության ընթացքում Ռուբեն Մարկոսյանը ղեկավարել է մի շարք պաշտոններում. եղել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի արտաքին կապերի բաժնի պետ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր և ԵՊՀ հարային կառավարման ամբիոնի դոցենտ (համատեղությամբ):
Ռ.Մարկոսյանը միջազգային մի շարք կազմակերպությունների (Եվրոպայի Խորհուրդ, Համաշխարհային բանկ, ՄԱԿ, ԵՄ և այլն) կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված է եղեl որպես փորձագետ կամ ծրագրի ղեկավար: