Այսօր ավարտվեց Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի «Ամառային դպրոց-2021» ծրագիրը:
Ամառային դպրոցի վերջին օրում իրականացվեց ճանաչողական այց Մուղնի, Սաղմոսավանք և Ամբերդ: Մասնակիցներն իրենք ներկայացրին հայոց հինավուրց կոթողների պատմությունը և հետաքրքրաշարժ պատմական փաստեր:
Հավելենք՝ «Ամառային դպրոց 2021» ծրագրի նպատակն էր զարգացնել հայ երիտասարդների գործնական ունակություններն ու հմտությունները, ինքնաբացահայտել և գնահատել սեփական կարողությունները` հետագայում որակյալ, ներկայանալի մասնագետներ դառնալու համար:
Ծրագրի շրջանակում մասնակիցների համար բացառիկ դասընթացներով և հանդիպումներով ներկայացան եվրոպական համալսարաններում վերապատրաստված փորձառու դասընթացավարներ և հանրությանը հայտնի հրավիրյալ մասնագետներ:
Յուրաքանչյուր հանդիպման ավարտին Դասընթացների կենտրոնի կողմից դասընթացավարներին շնորհվեցին շնորհակալագրեր ծրագրին աջակցելու համար: