Մարտի 29 2021
img 0846

Ակտիվ համագործակցություն և նոր ծրագրեր Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի հետ

Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է բազմակողմանի ձևաչափով խորացնել համագործակցությունը քոլեջների հետ: Այս նպատակով  պայմանագիրը վերակնքվեց Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի հետ:

Համագործակցության պայմանագիրը կնքելուց հետո կողմերը քննարկեցին մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանն ու միջազգային նորարար ծրագրերի ներդրմանն ուղղված հարցեր:

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը նշեց, որ պայմանագրի վերակնքմամբ համալսարանը կրկին պատրաստակամ է զարգացնելու երկարատև ու կայուն համագործակցություն քոլեջի հետ՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ սովորողների  համար:  Ռեկտորի առաջարկով, որպես կայուն գործընկերության արդյունք, համալսարանը և քոլեջը կստեղծեն հանձնախումբ, որի կողմից աշխատանքների պլանավորմամբ կկենսագործվեն համատեղ ծրագրերը:

Իր խոսքում քոլեջի տնօրեն Գագիկ Գևորգյանը բարձր գնահատեց համալսարանի կողմից մասնագիտական աջակցության տրամադրումը և քոլեջի սովորողների՝ դեպի ակադեմիական կրթության անցմանն ուղղված լայնամասշտաբ ծրագրերի իրականացումն ու առաջավոր փորձի փոխանակումը:

Պայմանագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ ընդգծելով, որ մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու: