Մարտի 24 2021

ԵՄՀ-ն կնքեց հագործակցության պայմանագիր Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի հետ

Քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացման, մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով Եվրասիա միջազգային համալսարանը կնքեց հագործակցության հերթական պայմանագիրը, այս անգամ՝ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր հիմնադրամի հետ:

Պայմանագրի  փոխգործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել տարաբնույթ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մասնագիտական կրթական հիմքերի ամրապնդմանը, միջազգային նորարար ծրագրերի ներդրմանը:

Հեռահար համագործակցության՝ Պայմանագրի ստորագրումից հետո, կողմերը շնորհավորեցին միմյանց՝ ընդգծելով, որ մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու:

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը կարևորեց քոլեջի հետ բազմակողմանի ձևաչափով համագործակցության խորացումը, որի ուղղությամբ համալսարանը պատրաստակամ է իրականացնել կրթական գործընթացների արդյունավետությանը միտված ծրագրեր։

Իր խոսքում քոլեջի տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանը բարձր գնահատեց ԵՄՀ-ի հետ հաստատված կապը, նշելով, որ կողմերի համաձայնեցված համատեղ գործողությունների երկարատև ծրագիրը քոլեջի սաների համար մասնագիտական տեսական և գործնական գիտելիքների զարգացմանը ուղղված լավագույն հնարավորությունն է ակադեմիական կրթական միջավայրում։