Եվրասիա միջազգային համալսարանը, դիտարկելով հետազոտական կարողությունների զարգացումը որպես առաջնային ռազմավարական խնդիր, նոր հնարավորությունն է ստեղծել իր ասպիրանտների համար։
Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի (Իսպանիա) հետ երկարաժամկետ գործընկերության արդյունքում խորացվեցին համատեղ հետազոտական ծրագրերը:
Այս կապակցությամբ Եվրասիա միջագային համալսարանի և Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի (Իսպանիա) միջև կնքեց նոր պայմանագիր, ըստ որի՝ կողմերը համատեղ կղեկավարեն ԵՄՀ հայցորդների և ասպիրանտների ատենախոսությունները: Այն հնարավորություն կընձեռի վերջիններիս կատարել ուսումնասիրություններ Հայաստանում և Իսպանիայում, ինչպես նաև ատենախոսության պաշտպանությունն իրականացնել Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանում:
Այս համագործակցությունը ևս մեկ լավ հնարավորություն է ԵՄՀ ասպիրանտների համար՝ իրականացնելու գիտահետազոտական գործունեություն կրթական ժամանակակից պահանջներին համապատասխան: