ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՄՀ լրագրության բակալավրիական ծրագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնելու տեսական գիտելիք և գործնական հմտություններ՝ որպես լրագրող կամ հաղորդակցության մասնագետ հաջողակ կարիերա կառուցելու նպատակով։ Մեդիայի, հաղորդակցության, ինչպես նաև կառավարման միջոլորտային գիտելիք և հմտություններ զարգացնելով՝ կլինեք մրցունակ աշխատաշուկայում։ Բուհի ՄԵդիա Կենտրոնում, ինչպես նաև համագործակից ընկերություններում պրակտիկաների միջոցով ուսանողները կզարգացնեն մուլտիմեդիային առնչվող մի շարք հմտություններ՝ աշխատելու տպագիր, էլեկտրոնային և հեռարձակվող լրատվամիջոցներում։ Ընտրովի առարկաների միջոցով ուսանողներն ունեն հնարավորություններ ձեռք բերելու միջոլորտային գիտելիք և հմտություններ, որոնք թույլ կտան մրցունակ լինելու ոչ միայն լրագրության, այլ նաև հաղորդակցության ոլորտում ընդհանուր առմամբ։ Լրագրության մասնագիտությամբ սովորելիս՝ ուսանողը միևնույն ժամանակ բարելավում է լեզուների իմացությունը, ինչը հաջողակ մասնագետ դառնալու առաջնային խնդիրներից է։ Տեսական դասընթացներին զուգահեռ գործող լրագրողների և մեդիափորձագետների ղեկավարությամբ ուսանողները ստեղծում են իրական նախագծեր և պրակտիկա են անցնում հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում: ԵՄՀ-ն սերտ համագործակցում է լրագրողական կազմակերպությունների, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, լրատվական գործակալությունների հետ: Իմանալ ավելին․ 10 պատճառ՝ սովորելու ԵՄՀ-ում
1. Ուսանողների համար ապահովել լրագրության և մեդիա մենեջմենթի
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Շրջանավարտները կարող են աշխատել․ Որպես․
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ Հեռուստալրագրություն Ռադիոլրագրություն Ֆոտոլրագրություն Մարզական լրագրություն Մեդիա կառավարում Այլ դասընթացներ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Ծրագրի նպատակները
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ժամանակակից և մրցունակ կրթություն։
2. Պատրաստել մեդիա դաշտի պահանջներին համապատասխան մասնագետներ,
ովքեր կգտնեն իրենց տեղը մեդիա դաշտում:
3. Փոխանցել պրակտիկ գիտելիքներ լրագրության, մեդիա ոլորտի և մենեջմենթի
վերաբերյալ:
4. Զարգացնել ուսանողների ստողծագործ մտքի, վերլուծելու, գնահատելու,
համադրելու, հաղորդակցվելու կարողությունները:Աշխատանքի հնարավորություններ
Առարկաներ
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ