ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը

Կառավարման բակալավրի աստիճան «Կառավարում» մասնագիտությամբ

Կրթական ծրագրի նպատակը 

«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին:

Կրթական ծրագրի խնդիրները

  • Հետազոտել կառավարման առկա ժամանակակից հայացքները,
  • Հետազոտել կառավարման տեսական և մեթոդաբանական հիմքերը,
  • Հետազոտել կառավարման սկզբունքները, մեթոդները, գործառույթները և գործիքակազմը,
  • Յուրացնել շուկայական տնտեսության պայմաններում որոշումների կայացման և դրանց իրականացման ողջ գործընթացը,
  • Ձևավորել կառավարման մասնագիտական գրականության ինքնուրույն ուսումնասիրության կարողություններ և դրանց հիման վրա ապահովել հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում,
  • Ձևավորել կառավարման բնագավառում ժամանակակից պահանջներին հարիր գիտելիքներ և ապահովել ուսանողների կողմից դրանց յուրացումը,
  • Ներկայացնել և պարզաբանել կառավարչական գործունեության բնագավառում հիմնավորված որոշումների ընդունման գործնական կողմը և իրականացման մեխանիզմը,
  • Զարգացնել կազմակերպություններում կառավարչական աշխատանք կատարելու ունակություններ:

Ընդունելության պահանջները

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Ծրագրի կառուցվածքը

Ծրագրի կառուցվածքը

Կառավարում բակալավրիատի ծրագիրը ունի հետևյալ կառուցվածքը․

Հիմնական մասնագիտական դասընթացներ։ Այս դասընթացները գիտելիքներ են տալիս մասնագիտության համար հիմք հանդիսացող առարկաներից։ Այս առարկաները տվյալ մասնագիտության բոլոր ուսանողների համար պարտադիր են։ Մասնագիտական դասընթացների շրջանակներում ուսանողները ուսումնասիրում են տնտեսագիտություն, մենեջմենթ, մարքեթինգ ֆինանսական կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում և այլն։

Ընտրովի առարկաներ։ Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտրովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։

Ընտրովի առարկաների ամբողջականը ցանկը կարող եք ստանալ Կառավարման և ՏՏ ամբիոնից։ Կամընտրական առարկաներ ընտրելու հնարավորություն տրվում է նաև Իրավագիտության, Օտար լեզուների և Ֆարմացիայի ամբիոնների առարկաների ցանկից։

Ընդհանուր դասընթացներ։ Կրթական ծրագիրը բացի մասնագիտական առարկաներից, ներառում է նաև ընդհանուր առարկաներ։ Մասնավորապես ուսանողները առաջին կիսամյակների ընթացքում կայուն հիմք են ձեռք բերում բարձրագույն մաթեմատիկա, հավանականությունների տեսություն։ Ուսանողները ուսումնասիրում են նաև այնպիսի հումանիտար դասընթացներ, ինչպիսիք են փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, իրավագիտությունը, տնտեսական աշխարհագրությունը և այլն։ ԵՄՀ-ում առանձնակի շեշտադրում է դրվում նաև օտար լեզուների ուսուցման վրա։

Գիտահետազոտական պրակտիկա և ավարտական աշխատանք։ Բակալվրիատի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան, որի համար վայրը ընտրվում է ավարտական աշխատանքի թեմային համապատասխան։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի մագիստրոսական թեզի թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
  • Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
  • Դրսևորում է համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման կարողունակություն
  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Դրսևորում է միջդիսցիպլինար թիմում աշխատելու կարողունակություն
  • Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
  • Դրսևորում է քննադատական մտածողություն
  • Դրսևորում է բարդ խնդիրներ լուծելու կարողունակություն

Մասնագիտկան վերջնարդյունքներ

  • Ներկայացնում է տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները
  • Մեկնաբանում է կազմակերպության էությունը, նպատակները, հիմնական հասկացությունները որոնք կապված են շուկայում կազմակերպության գործունեության, գոյատևման և հաջողության ապահովման հետ
  • Հասկանում և մեկնաբանում է առևտրային կազմակերպության կառուցվածքը, մշակույթը և դերը, կազմակերպչական միջավայրի բարդ փոփոխությունները, կազմակերպության փոխհարաբերությունը շրջակա միջավայրի հետ
  • Պարզաբանում է առաջնորդման էությունը, դրա սկզբունքները, առաջնորդման հմտությունների զարգացման դրույթները, վարքագծային մոդելները, ինչպես նաև առանցքային հասկացությունները, որոնք ազդում են կազմակերպության փոփոխությունների վրա
  • Ներկայացնում է բիզնեսի և կառավարման ոլորտում հիմնական և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները
  • Բացատրում է կառավարման գործառնական ոլորտների փոխկապակցվածությունն ու փոխազդեցությունը /ֆինանսների, մարքեթինգի, հաշվապահության և այլն/
  • Նկարագրում է բիզնես գործընթացների՝ որպես կառավարման օբյեկտ, դերը կազմակերպությունում, հասկանում է բիզնես գործընթացների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ներդրվող ավտոմատացված համակարգերի և լուծումների դերը
  • Դրսևորում է կառավարման ոլորտում համապատասխան հմտություններ մասնագիտական լայն շրջանակի որոշումներ կայացնելու և աշխատանքային գործունեությանն առնչվող խնդիրներ հաղթահարելու համար
  • Տիրապետում է տեղեկատվության, մտահաղացումների և փաստարկների արդյունավետ փոխանցման հմտությունների՝ կիրառելով համապատասխան աշխատանքային լեզու և ոճ, որոնք հասկանալի կլինեն ինչպես մասնագետին այնպես էլ ոչ մասնագետին, ունի ներկայացման, բանակցությունների վարման և վաճառքի հմտություններ
  • Ցուցաբերում է նախագծերի կառավարման տարբեր գործիքների կիրառման միջոցով որոշումների կայացման հմտություններ
  • Դրսևորում է ֆինանսական հաշվետվությունները և տվյալները կարդալու, վերջիններս վերլուծելու հմտություններ, տիրապետում է քանակական մեթոդներին և դրանք կառավարման ոլորտում կիրառելու հմտություններին
  • Պլանավորում և կառավարում է ռեսուրսները՝ նախագծի նպատակների իրականացման համար
  • Վերլուծում է կազմակերպության միկրո և մակրո միջավայրերի տարրերը և դրանց ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա (օրինակ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն), կարող է ընտրել վերլուծության համապատասխան գործիքներ (օրինակ՝ արդյունաբերական ոլորտի, շուկայի, PESTLE և այլն)
  • Ընտրում և կիրառում է կազմակերպության ներքին միջավայրի, ինչպես նաև շուկայում դիրքի գնահատման տարբեր գործիքներ (օրինակ՝ SWOT)
  • Կարող է սահմանված հասկացությունները քննադատորեն վերլուծել, տիրապետում է համապատասխան հետազոտական մեթոդների, կարողանում է օգտագործել գիտելիքները՝ կառավարման լայն շրջանակի խնդիրների ուսումնասիրման նպատակով, այդ թվում սեփական աշխատանքի և պատասխանատվության շրջանակներում
  • Հասկանում է կազմակերպության իրավական բնութագրիչները (օրինակ՝ կազմակերպաիրվական ձևը, կառուցվածքը և այլն) և, ըստ անհրաժեշտության, կարող է վերափոխել, համապատասխանեցնել կազմակերպության նպատակներին (օրինակ՝ կազմակերպական կառուցվածքի վերակառուցում)

 

Աշխատանքի հնարավորություններ

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

Շրջանավարտները կարող են աշխատել տնտեսության  տարբեր ոլորտի կազմակերպություններում (առևտրային և  ոչ  առևտրային), ֆինանսավարկային   հաստատություններում, Կենտրոնական բանկում, Ֆինանսների նախարարությունում՝ որպես տարբեր մակարդակի  ղեկավարներ,  ինչպես  նաև տարբեր կազմակերպությունների ֆինանսական, գիտահետազոտական, տեղեկատվական, վերլուծական բաժիններում՝ որպես տնտեսագետ, մենեջեր, վերլուծաբան, նաև հանրային կապերի կառավարման գծով մասնագետ։ Շրջանավարտները նաև կարող են հանդես գալ սեփական նախաձեռնություններով և իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։

Կապ գործատուների հետ։ Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են հրավիրյալ գործատու դասախոսների մաստեր կլասերին, որոնց ժամանակ ոչ միայն ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ, այլև արժեքավոր ծանոթություններ գործատուների հետ։ Լայն հորիզոններ է բացում նաև պրակտիկան, որից հետո շատ հաճախ մեր ուսանողները հրավիրվում են աշխատանքի հենց գործատուի կողմից։

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ