Տեղեկատվական համակարգեր մագիստրոսական ծրագիր

Ծրագրի անվանումը. «Տեղեկատվական համակարգեր» մագիստրատուրա

Տևողությունը.  1․5 տարի

Լեզուն.  Հայերեն/Անգլերեն

Ուսուցման ձևը. Առկա, հեռավար, խառը

Վայրը. Երևան/Հայաստան

Ծրագրի նկարագրությունը

Ծրագրի նկարագրությունը

Տեղեկատվական համակարգեր մագիստրատուրան տրամադրում է ուսանողներին գործնական և տեխնիկական հմտություններ և տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նախագծելու, կառավարելու և վերահսկելու ժամանակակից տեղեկատվական համակարգեր։

Այս ծրագիրը մշակվել է հայ առաջատար գործատուների հետ համատեղ նպատակ ունենալով ձևավորել ապագա տեղեկատվական համակարգերի վերահսկողներ և ղեկավարներ: Ծրագրի շրջանակներում ուսանողները կուսումնասիրեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կառավարման ժամանակակից մոդելները և դրանց յուրահատկությունները:

Ու՞մ է համար է ծրագիրը

Ծրագրին կարող է դիմել ցակացած անձ, ով կամենում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքներ ստանալ և դառնալ իր ոլորտում հաջողակ ղեկավար։ ՏՏ կամ կառավարման փորձ կամ կրթություն չի պահանջվում այս ծրագրին դիմելու համար։

Ծրագրի կառուցվածքը

1-ին կիսամյակ  2-րդ կիսամյակ 3-րդ կիսամյակ
Հիմնական առարկաներ Հիմնական առարկաներ
Մասնագիտական անգլերեն Մասնագիտական հիմնարար առարկաներ Տվյալների պաշտպանություն և անվտանգություն Գիտահետազոտական պրակտիկա 
Ալգորիթմներ & ծրագրավորում խորացված Տեղեկատվական համակարգերի աուդիտ
Տվյալների հենքեր Համակարգչային ցանցեր
Կառավարման տեղեկատվական համակարգեր Բիզնես գործընթացների կառավարում
Հետազոտական մեթոդները ՏՏ ոլորտում Հետազոտական հմտություններ Քանակական մեթոդները բիզնես հետազոտություններում /էկոնոմետրիկա/ Մագիստրոսական թեզ
Բանակցությունների արվեստ և վաճառքի հմտություններ Փափուկ հմտություններ

Կառավարչական հմտություններ և առաջնորդություն
Ընտրովի Դասընթացներ
 

Հիմնական առարկաներ։ Առաջին և երկրորդ կիսամյակներում տեղի է ունենում առարկայական ուսուցումը, որի ընթացքում ուսանողները գիտելիքներ են ձեռք բերում մասնագիտության համար հիմք հանդիսացող առարկաներից։ Այս առարկաները տվյալ մասնագիտության բոլոր ուսանողների համար պարտադիր են։ Մասնավորապես ուսանողները ուսումնասիրում են ալգորիթմներ և ծրագրավորման լեզուներ, կառավարման տեղեկատվական համակարգեր, համակարգչային ցանցեր, տվյալների պաշտպանություն և անվտանգություն և այլն։

Հետազոտական հմտությունները ուսուցանվում է երկու կիսամյակների ընթացքում, որի ժամանակ ուսանողները սովորում են հավաքագրել և վերլուծել ինչպես որակական, այնպես էլ քանակական տվյալները և ծառայեցնել հետազոտական աշխատանքը արդի խնդիրներ լուծելու նպատակին։ Ուսուցումը իրականացվում է ժամանակակից ծրագրերի օգնությամբ։

Փափուկ հմտությունները նույնպես դասավանդվում է երկու կիսամյակների ընթացքում ևներառում է բոլոր անհրաժեշտ հմտությունները, որոնք  ժամանակակից գործատուն պահանջում է իր աշխատակիցներից, ներառյալ հաղորդակցման, բանակցելու, ներկայացման և համոզիչ խոսքի, կոնֆլիկտների կառավարման, և այլ հմտություններ։

Ընտրովի առարկաներ։ Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։ Նախորդ տարիներին առաջարկվել են․

  • Ժամանակակից օպերացիոն համակարգեր
  • WEB – տեխնոլոգիաներ
  • Նախագծերի կառավարում
  • Տվյալագիտություն
  • Ծրագրավորման լեզուներ Java Script, VB, Java
  • Համակարգիչների ճարտարապետություն ճարտարապետություն
  • Ընդլայնված ֆունկցիոնալ ծրագրավորում և վերացական տվյալների տեսակներ
  • Խորը ուսուցում (Deep learning) և արհեստական նեյրոնային ցանցեր
  • Մեքենայական ուսուցում / Machine learning
  • Թվային մարքեթինգ
  • Էլեկտրոնային կոմերցիա
  • Որակի կառավարում և աուդիտ
  • Գործառնական ռիսկերի կառավարում
  • Ֆինանսական ռիսկերի կառավարում և այլն։

Ընտրովի առարկաների ամբողջականը ցանկը կարող եք ստանալ Կառավարման և ՏՏ ամբիոնից։ Կամընտրական առարկաներ ընտրելու հնարավորություն տրվում է նաև Իրավագիտության, Օտար լեզուների և Ֆարմացիայի ամբոնների առարկաների ցանկից։

Գիտահետազոտական պրակտիկա և մագիստրոսական թեզ։ Մագիստրոսական ծրագրի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան, որի համար վայրը ընտրվում է մագիստրոսական թեզի թեմային համապատասխան։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի մագիստրոսական թեզի թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Կարիերայի հեռանկարներ

Ծրագրի շրջանավարտները դառնում են ՏՏ համակարգերի և բիզնեսի վերլուծաբան, ՏՏ նախագծերի ղեկավար և ՏՏ ձեռնարկատեր, ՏՏ խորհրդատու, տվյալների շտեմարանի ադմինիստրարոր, ցանցի ադմինիստրարոր տնտեսության տարբեր ճյուղերում: Կառավարման և ՏՏ ամբիոնը կրթական ծառայություններ մատուցելուց բացի, ուսանողների համար իրենց ապագան կերտելու մեծ հնարավորություններ է ստեղծում։ Մասնավորապես․

Կապ գործատուների հետ։ Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են հրավիրյալ գործատու դասախոսների մաստեր կլասերին, որոնց ժամանակ ոչ միայն ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ, այլև արժեքավոր ծանոթություններ գործատուների հետ։ Լայն հորիզոններ է բացում նաև պրակտիկան, որից հետո շատ հաճախ մեր ուսանողները հրավիրվում են աշխատանքի հենց գործատուի կողմից։

Իմանալ ավելին․ 10 պատճառ՝ սովորելու ԵՄՀ-ում 

Ինչու՞ դիմել

Ինչու՞ դիմել

Մենք առաջարկում ենք․

Ճկուն ծրագիր։ Մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս այն հարմարեցնել սեփական հետաքրքրություններին և կարիերայի պլաններին, ինչպես նաև ստանալ ներկայումս շատ մեծ պահանջարկ վայելող միջդիսցիպլինար կրթություն հետևյալ գործիքների օգնությամբ․

Ճկուն գրաֆիկ: Ուսանողները կարող են նաև աշխատել ուսումնառության ընթացքում։ Դասընթացները իրականացվում են երեկոյան ժամերին կամ շաբաթ օրը՝ հիբրիդային ձևաչափով։

Հմուտ դասախոսական կազմ։  Մեր դասախոսները պրակտիկ, ոլորտի արհեստավարժ մասնագետներ են, որոնք լսարան են բերում իրենց պրակտիկ փորձը, ներկայացնում են իրական քեյսեր և խնդիրներ, որոնք վերլուծելով ուսանողները կարողանում են արդյունավետ կերպով համադրել տեսականն ու գործնականը։

Ուսուցում ժամանակակից ծրագրերի միջոցով։ Մեզ մոտ ուսուցումը միայն տեսական չէ։ Ուսանողները սովորում և հանձնարարությունները կատարում են այնպիսի արդի ծրագրերի միջոցով ինչպիսիք են Հայկական ծրագրերը, SPSS-ը, Microsoft Project-ը և այլն։

Միջազգային փոխանակման ծրագրերի հնարավորություն բարձր առաջադիմությամբ ուսանողների համար:

Վերջնարդյունքներ

Կիմանաս

  • ՏՏ, բիզնեսի և կառավարման ոլորտում առաջադեմ և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները
  • ժամանակակից տեղեկատվական համակարգերի մշակման և կառավարման վերաբերյալ գործիքները,
  • սահմանել և բնութագրել Web-տեխնոլոգիաների տեսական սկզբունքները
  • մեկնաբանել տեղեկատվական համակարգերի օգտագործմանն ու կառուցմանն առնչվող, ինչպես նաև տվյալների կառավարման, գաղտնիության, հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներն ու նորմերը:
  • Տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական:

 Կտիրապետես

  • ՏՏ Նախագծերի կառավարման ժամանակակից մեթոդներին և ծրագրային գործիքների տեսակներին
  • հաղորդակցման տարաբնույթ միջոցների արդյունավետ կերառման հմտություններին, կարող է բոլոր շահառուներին գրավոր և բանավոր արդյունավետ ներկայացնել ՏՏ նախագծի կարգավիճակը, առկա խնդիրները, ակնկալիքները և ռիսկերը
  • նախագծերի (այդ թվում՝ agile) և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ
  • բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին

Կկարողանաս

  •  վերլուծել քանակական և որակական տվյալները և ընդունել համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով տարաբնույթ իրավիճակները
  • կառավարել նախագծի բոլոր փուլերը՝ ապահովելով նախապես հաստատված որակական և քանակական չափանիշները՝ պլանավորված ժամանակային և ֆինանսական սահմաննեում
  • մշակել և ստեղծել Web- կայքեր
  • ՏՏ նախագծերի բոլոր շահառուների հետ գրավոր և բանավոր արդյունավետ հաղորդակցվել և բանակցել
  • մշակել և կառուցել տվյալների շտեմարաններ /բազաներ/
  • վերլուծել կազմակերպության բիզնես-գործընթացները և ղեկավարել բիզնես-գործընթացների օպտիմալացման և բարելավման նախագծերը
  • քննադատաբար վերլուծել և համադրել առանցքային հասկացությունները՝ հիմնվելով կառավարման և ՏՏ ոլորտի ակադեմիական և գործնական գիտելիքի վրա

 

Want to study?