Նախագծերի կառավարում մագիստրոսական ծրագիր
Ծրագրի նկարագրությունը Նախագծերի կառավարման մագիստրատուրան տրամադրում է ուսանողներին գործնական հմտություններ և տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մշակելու և կառավարելու երկարաժամկետ կամ կարճաժամկետ, պարզ կամ բարդ նախագծեր։ Այս ծրագիրը մշակվել է հայ առաջատար գործատուների հետ համատեղ նպատակ` ունենալով ձևավորել ապագա նախագծերի և (կամ) ծրագրի ղեկավարներ, որոնք ի վիճակի կլինեն կիրառելով միջազգային փորձը կառավարել մասնավոր, պետական և հասարակական նախագծեր: Ծրագիրը լիովին համապատասխանում է բոլոր միջազգային հավաստագրման պահանջներին, որոնք ներկայացված են PMI®, ԱՄՆ Նախագծերի կառավարման ինստիտուտի կողմից։ Ծրագրի անվանումը. «Նախագծերի կառավարում» մագիստրատուրա Տևողությունը. 1․5 տարի Լեզուն. Հայերեն/Անգլերեն Ուսուցման ձևը. Առկա Վայրը. Երևան/Հայաստան Ու՞մ համար է ծրագիրը Ծրագրին կարող է դիմել ցակացած անձ, ով ունի բակալավրի աստիճան և կամենում է դառնալ իր ոլորտում հաջողակ նախագծի (կամ) ծրագրի ղեկավար։ Ծրագրի դիմելու համար կառավարման փորձ կամ կրթություն չի պահանջվում։
Ընդհանրական վերջնարդյունքներ Մասնագիտական վերջնարդյունքներ Հիմնական առարկաներ։ Առաջին և երկրորդ կիսամյակներում տեղի է ունենում առարկայական ուսուցումը, որի ընթացքում ուսանողները գիտելիքներ են ձեռք բերում մասնագիտության համար հիմք հանդիսացող առարկաներից։ Այս առարկաները տվյալ մասնագիտության բոլոր ուսանողների համար պարտադիր են։ Առաջին երկու կիսամյակների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաև հմտություններ ձևավորող առարկաներին, որի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել հետազոտական հմտություններ և փափուկ հմտություններ։ Հետազոտական հմտությունները ուսուցանվում է երկու կիսամյակների ընթացքում, որի ժամանակ ուսանողները սովորում են հավաքագրել և վերլուծել ինչպես որակական, այնպես էլ քանակական տվյալները և ծառայեցնել հետազոտական աշխատանքը արդի կառավարչական խնդիրներ լուծելու նպատակին։ Ուսուցումը իրականացվում է ժամանակակից ծրագրերի օգնությամբ։ Փափուկ հմտությունները նույնպես դասավանդվում է երկու կիսամյակների ընթացքում ևներառում է բոլոր անհրաժեշտ հմտությունները, որոնք ժամանակակից գործատուն պահանջում է իր աշխատակիցներից, ներառյալ բիզնես հաղորդակցման, բանակցելու, ներկայացման և համոզիչ խոսքի, կոնֆլիկտների կառավարման, մարդկանց առաջնորդելու և այլ հմտություններ։ Ընտրովի առարկաներ։ Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։ Նախորդ տարիներին առաջարկվել են․ Ընտրովի առարկաների ամբողջականը ցանկը կարող եք ստանալ Կառավարման և ՏՏ ամբիոնից։ Կամընտրական առարկաներ ընտրելու հնարավորություն տրվում է նաև Իրավագիտության, Օտար լեզուների և Ֆարմացիայի ամբոնների առարկաների ցանկից։ Գիտահետազոտական պրակտիկա և մագիստրոսական թեզ։ Մագիստրոսական ծրագրի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան, որի համար վայրը ընտրվում է մագիստրոսական թեզի թեմային համապատասխան։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի մագիստրոսական թեզի թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Կարիերայի հեռանկարներ Ծրագրի շրջանավարտները դառնում են նախագծերի կամ ծրագրերի ղեկավարներ տնտեսության տարբեր ճյուղերում, ինչպես նաև բիզնես-գործընթացների կառավարման նախագծերի խորհրդատուներ։ Կառավարման և ՏՏ ամբիոնը կրթական ծառայություններ մատուցելուց բացի, ուսանողների համար իրենց ապագան կերտելու մեծ հնարավորություններ է ստեղծում։ Մասնավորապես․ Կապ գործատուների հետ։ Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են հրավիրյալ գործատու դասախոսների մաստեր կլասերին, որոնց ժամանակ ոչ միայն ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ, այլև արժեքավոր ծանոթություններ գործատուների հետ։ Լայն հորիզոններ է բացում նաև պրակտիկան, որից հետո շատ հաճախ մեր ուսանողները հրավիրվում են աշխատանքի հենց գործատուի կողմից։ Իմանալ ավելին․ 10 պատճառ՝ սովորելու ԵՄՀ-ում
Ինչու՞ դիմել Մենք առաջարկում ենք․ Ճկուն ծրագիր։ Մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս այն հարմարեցնել սեփական հետաքրքրություններին և կարիերայի պլաններին, ինչպես նաև ստանալ ներկայումս շատ մեծ պահանջարկ վայելող միջդիսցիպլինար կրթություն հետևյալ գործիքների օգնությամբ․ Ճկուն գրաֆիկ: Ուսանողները կարող են նաև աշխատել ուսումնառության ընթացքում։ Դասընթացները իրականացվում են երեկոյան ժամերին կամ շաբաթ օրը՝ հիբրիդային ձևաչափով։ Հմուտ դասախոսական կազմ։ Մեր դասախոսները պրակտիկ, ոլորտի արհեստավարժ մասնագետներ են, որոնք լսարան են բերում իրենց պրակտիկ փորձը, ներկայացնում են իրական քեյսեր և խնդիրներ, որոնք վերլուծելով ուսանողները կարողանում են արդյունավետ կերպով համադրել տեսականն ու գործնականը։ Ուսուցում ժամանակակից ծրագրերի միջոցով։ Մեզ մոտ ուսուցումը միայն տեսական չէ։ Ուսանողները սովորում և հանձնարարությունները կատարում են այնպիսի արդի ծրագրերի միջոցով ինչպիսիք են Հայկական ծրագրերը, SPSS-ը, Microsoft Project-ը և այլն։ Միջազգային փոխանակման ծրագրերի հնարավորություն բարձր առաջադիմությամբ ուսանողների համար:
Կիմանաս Կտիրապետես Կկարողանաս Ծրագրի նկարագրությունը
Ծրագրի կառուցվածքը
Ինչու՞ դիմել
Վերջնարդյունքներ
Ուզում եք սովորել