Նոյեմբերի 30 2020
armdoct monitoring

Erasmus+ գրասենյակի մոնիթորինգային այցին ներկայացվեց ARMDOCT ծրագրի ներդրման ընթացքը

Ս.թ. նոյեմբերի 30-ին առցանց հարթակում կազմակերպվեց մոնիթորինգային այց Հայաստանում Erasmus+ գրասենյակի նախաձեռնությամբ: Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել ARMDOCT ծրագրի ներդրման ընթացքը: Հարթակում էին ARMDOCT ծրագրի համակարգող, Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը, Հայաստանում Erasmus+ գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան, Erasmus+ Գրասենյակի ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը, ծրագրում ներգրավված ԵՄՀ ներկայացուցիչները:

Հանդիպմանը ծրագրի աշխատանքային փաթեթների կատարողականի վերաբերյալ զեկույցով ներկայացավ Արևիկ Օհանյանը: Վերջինս խոսեց ծրագրի կառավարման ընթացքից, ծրագրի զարգացման համատեքստում ռազմավարական որոշումների կայացման գործընթացից, ծրագիրը համակարգող թիմի աշխատանքներից, ծրագրերի կոնսորցիումի անդամների հետ համատեղ կազմակերպված վերապատրաստումներից և այլն: Նա նշեց, որ դոկտորական կրթության քաղաքականության մշակման հիման վրա կարողությունների զարգացմանը միտված առաջին աշխատանքային փաթեթի գործողություններն ավարտված են և արդյունքների վերաբերյալ զեկույցները հրապարակվել են ARMDOCT-ի պաշտոնական կայքէջում:

Ա. Օհանյանը հանգամանալից անդրադարձավ նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտներին և դժվարություններին, որոնք հիմնականում պայմանավորված են ՔՈՎԻԴ-ով և պատերազմական դրությամբ։

Erasmus+ գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և Ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը հանդես եկան բարելավման առաջկություններով։