Սեպտեմբերի 20 2020
IMG 4553

Կայացավ հմտությունների զարգացման Քայլ առաջ «Ամառային դպրոց-2020» նախագիծը

2020թ. սեպտեմբերի 14-18-ին հմտությունների զարգացման «Քայլ առաջ» հեղինակային ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատուների կապի կենտրոնի հետ համատեղ իր դիմորդների համար կազմակերպեց ամառային դպրոց:

Ամառային դպրոցը ամենամյա նախագիծ է, որի հիմնական նպատակն է վարժարանում սովորելու համար ձևավորել և զարգացնել անհրաժեշտ հմտություններ, ներկայացնել վարժարանի կրթական մշակույթը և ուսումնական գործընթացների յուրահատկությունները:

Ծրագրի շրջանակներում անցկացվեցին թեմատիկ դասընթացներ, որտեղ մեծապես հանդես եկան Եվրասիա վարժարանի և համալսարանի շրջանավարտները: Համաճարակով պայմանավորված՝ անվտանգության կանոնները պահպանելու նպատակով  դասընթացները կազմակերպվեցին առանձին խմբերով։ Մեկշաբաթյա հանդիպումների շնորհիվ աշակերտները ձեռք բերեցին գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, կատարեցին տարաբնույթ առաջադրանքներ, մասնակցեցին  զարգացնող խաղերի:

«Ամառային դպրոց-2020»-ի վերջին դասը, ավանդույթի համաձայն, կազմակերպվեց բացօթյա վայրում: Այս անգամ վայրը վարժարանի մարզահրապարակն էր, որտեղ, դասերի մեկնարկին ընդառաջ, աշակերտները ծանոթացան հակահամաճարակային կանոններին:

Նախագծի ավարտին աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով և առաջարկներով: Աշակերտների դրական տպավորություններն ու մեծ ոգևորվածությունը փաստեց հերթական նախագծի կայացած լինելը: