Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանն առ այն, որ հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով ս/թ.-ի հոկտեմբերի 15-ից բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ այդ թվում Եվրասիա միջազգային համալսարանում, ուսումնական գործընթացի կազմակերպումը կիրականացվի առցանց ուսուցմամբ՝ հիվանդության առնվազն երկու գաղտնի շրջանի տևողությամբ (28 օր):
Կարևորելով յուրաքանչյուր աշխատակցի և ուսանողի առողջությունը՝ Եվրասիա միջազգային համալսարանը կշարունակի իր գործունեությունն իրականացնել բացառապես առցանց տիրույթներում:
Դասերը կկազմակերպվեն հաստատված դասացուցակներին համապատասխան:
Առողջ եղե՛ք: