Ս․թ․ մայիսի 15-ին ԵՄՀ վարչական աշխատակիցները և դասախոսները մասնակցեցին վերապատրաստման առցանց դասընթացի, որը վարեց Մայքրոսոֆթ ընկերության «Նորարար փորձագետ-ուսուցիչ», eTwinning հայաստանյան դեսպան, «Օհանյան» կրթահամալիրի Ինֆորմատիկայի ուսուցչուհի Մարիա Լիսիցինան։ Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց աշխատարանների շարք՝ առցանց գործիքներ՝ մասնավորապես․
- Հարցումներ ստեղծելու առցանց գործիքներ
- Ինտերակտիվ տեսանյութի ստեղծման առցանց գործիքներ
- Օրվա պլանի կամ պլանավորման համար նախատեսված առցանց գործիքներ
- Մտագրոհի և հետադարձ կապի համար նախատեսված առցանց գործիքներ
- Էլեկտրոնային գրքի/թերթի ստեղծման առցանց գործիքներ
Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին ուսումնառության գործընթացում ի հայտ եկած այն խնդիրները, որոնց լուծման համար նույնպես ցանկություն հայտնեցի ծանոթանալու նոր գործիքներին: Անդրադառնալով հանդիպման մասնակիցների կողմից բարձրաձայնված հարցերին՝ Մ․Լիսիցինան ներկայացրեց լրացուցիչ գործիքներ։
Ինտերակտիվ առցանց դասընթացը, որը կազմակերպվեց Microsoft Teams հարթակում, ուղեկցվեց հարցադրումներով լի քննարկումներով։