Օգոստոսի 20 2020
0000 Tender 3

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԲԱՑ ԳՆԱՌԱՋԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի կողմից հայտարարված Հայաստանի բուհերի համար սարքավորումների ձեռքբերման բաց գնառաջարկի առաջին փուլի մրցույթը չի կայացել, ներկայացված առաջարկներում տեխնիկական պահանջվող պարամետրերին, ինչպես նաև նվազագույն երաշխիքային սպասարկման տևողությանը անհամապատասխանությունների պատճառով։ Ներկայացնում ենք Հայաստանի բուհերի համար սարքավորումների ձեռքբերման բաց գնառաջարկի նոր մրցույթի հայտարարությունը։ Մրցույթի մասնակցության հնարավորությունները ընդլայնելու նպատակով, այն տարանջատվել է 3 լոտի։ Մատակարարը կարող է մասնակցել մեկ կամ ավելի լոտերի մրցույթին։ Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 03 սեպտեմբերի, 2020-ը։ Ամբողջական հայտարարությունը հասանելի է ԱՅՍՏԵՂ (հայերեն լեզվով) և ԱՅՍՏԵՂ (անգլերեն լեզվով)։