Եվրասիա միջազգային համալսարանի սիրելի՜ աշխատակիցներ և ուսանողներ,
Ջերմ զգացումներով շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Այս օրն ունի յուրահատուկ խորհուրդ, քանզի առանձնահատուկ մեծարանքի ենք արժանացնում մայրությունն ու մայրական գեղեցկությունը՝ ևս մեկ անգամ շնորհակալ լինելով մայրերին իրենց զավակների կերպարի կերտման և իրենց կյանքով վերջիններիս անմնացորդ նվիրման համար: Այո՛, կինն անփոխարինելի է նախ և առաջ մոր դերում: Մորից է սկսվում ամուր ընտանիքն ու հայրենիքը:
Առանձնակի շնորհավորում եմ մանկավարժ մայրերին, ովքեր որդեգրել են սերունդների ուսուցման և դաստիարակության սուրբ առաքելությունը, ուսանող մայրերին, ովքեր բազմապատկելով իրենց գիտելիքները, յուրօրինակ ներդրում են ունենում հասարակության համար առողջ, կրթված ու խելացի քաղաքացիների ձևավորման գործում:
Մաղթում եմ ձեզ առողջություն, ընտանեկան ջերմություն, կանացի հավերժ հմայք ու երիտասարդություն:
Հարգանքներով՝ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան