Մարտի 30 2020
91626729 153739442786665 594630693053530112 n

Եվրասիա միջազգային համալսարանի կողմից հայտարարված բաց գնառաջարկների մրցույթը կասեցվել է

Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) նախագծի շրջանակում Հայաստանի բուհերի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով Եվրասիա միջազգային համալսարանի կողմից հայտարարված բաց գնառաջարկների մրցույթը կասեցվել է՝ հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը և հայտարարված արտակարգ դրությունը։

  •  Մի շարք կազմակերպություններից ստացել ենք արձագանք՝ մինչ նշված վերջնաժամկետը հայտը ներկայացնելու անհնարինության վերաբերյալ: Հայտերի գնահատման նպատակով չէր կարող հանդիպել նաև հանձնաժողովը: Նշյալ պատճառով որոշում է կայացվել կասեցնել գործընթացը և վերսկսել արտակարգ դրության ավարտից և իրավիճակի կայունացումից հետո։
  • Տեղեկացնում ենք, որ հանձնաժողովը չէր կարող կազմակերպել հանդիպում, հետևաբար չեն բացվել նաև ներկայացված հայտերը։
  • Մրցույթը կրկին հայտարարելու դեպքում հայտ ներկայացվրած կազմակերպություններին կտրվի հնարավորություն ներկայացնելու նոր հայտ կամ պահպանելու նախկին տարբերակը։
  • Խնդրում ենք հետևել tender. am կայքին՝ նոր մրցույթի վերաբերյալ հայտարարություն ստանալու նպատակով։