Ս.թ. մարտի 24-ին ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում ներկայումս Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցող ԵՄՀ ուսանողների հետ, որոնք իրենց շարժունությունն իրականացնում են Լիտվայում, Իտալիայում, Լեհաստանում և Թուրքիայում: Հանդիպման հիմնական նպատակն էր նախ և առաջ ուսանողներին տրամադրել տեղեկատվություն Կորոնավիրուսից՝ COVID 19-ից պաշտպանվելու մասին և համոզվել, որ նրանք հետևում են «Մնա_տանը» կարգախոսին, ինչպես նաև տեղեկանալ հյուրընկալող բուհերի առցանց կրթական դասընթացներին ուսանողների ներգրավվածության մասին:
Ուրախալի էր տեսնել մեր ուսանողներին իրենց ներկայիս բնակավայրերում պաշտպանված և COVID 19-ի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը իրազեկ: Նշենք նաև, որ ուսանողները շարունակում էին իրենց կրթությունը առցանց հարթակում, և հնարավորություն կունենան ավարտին հասցնել ուսումնառությունը իրենց ուսումնական ծրագրերի հիման վրա: Մինչ այս էլ ուսանողներից ոմանք հնարավորություն են ունեցել մասնակցելու հյուրընկալող բուհերի կողմնորոշման շաբաթվանը՝ ծանոթանալով հյուրընկալող երկրների մշակույթին, համոզված ենք, որ դեռ ժամանակ կունենան մինչ Հայաստան ժամանելը դեռ ավելին բացահայտելու:
Ուրախ էինք տեսնելու մեր ուսանողներին բարձր տրամադրությամբ, ովքեր իրենց ազատ ժամանակն օգտագործում էին ինքնակրթության, ապագա ծրագրերի պլանավորման վրա՝ պահպանելով իրենց ընտանիքիների և ընկերների հետ շփումը վիրտուալ հարթակում: