Եվրասիա միջազգային համալարանը, կենսական համարելով կրթության դերը ապագա սերունդների կայացման մեջ, շարունակում է իր բնականոն աշխատանքն առցանց տիրույթում:
Վերոնշյալ գործընթացին ընդառաջ՝ մեկ օրվա ընթացքում շուրջ 100 դասախոս վերապատրաստվեց, և այսօր արդեն համալսարանի բոլոր ամբիոնները իրականացնում են իրենց գործունեությունը՝ չշեղվելով դասավանդման իրական պլաններից։
Մենք շարժվում ենք ստեղծված իրավիճակին համահունչ և շարունակաբար կատարելագործում թե՛ մեր դասախոսների հմտությունները, և թե՛ ուսանողների։
ԵՄՀ թիմը շարունակում է ուսումնասիրել ժամանակի նորարարությունները և ներդնել դրանք ամենօրյա աշխատանքում