Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտխորհրդի հանձնարարությամբ մեթոդխորհուրդը կատարելագործեց առցանց ուսուցման ձևաչափը, ըստ որի` ս․թ․ մարտի 18-ից համալսարանը կանցնի առցանց ուսուցման։
Մենք կարևորում ենք ուսուցման գործընթացի անխափան ընթացքը, որին որևէ իրավիճակ չի կարող խոչընդոտել։
Հետագա ցուցումները դասախոսները և ուսանողները կստանան էլեկտրոնային փոստի միջոցով։