Եվրասիա միջազգային համալսարանի, հենակետային վարժարանի սիրելի՛ աշխատակիցներ, ուսանողներ, համայն աշխարհի հայուհիներ,
Ջերմորեն ու խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ գարնանային տոնի և միամսյակի առթիվ:
Իմ խորին համոզմամբ հայ կինը աշխարհի տարբեր ազգերի կանանցից առանձնանում է իր ընտանիքին անսահման նվիրվածությամբ, ազգապահպանության գործընթացում
զգալի դերակատարությամբ: Հայ կնոջ մեջ է անթեղված խոհեմությունն ու հոգատարությունը, համբերությունն ու հանդուրժողականությունը:
Դուք միշտ Ձեր գործունեությամբ զարկ եք տվել մեր կրթության զարթոնքին և առաջընթացին. առանձնանում եք նորարարությամբ, կառուցողական առաջարկություններով, եվրոպական կրթական մշակույթի ներդրման նախաձեռնություններով:
Կրկին շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, հաղթանակներ մասնագիտական ոլորտներում և ներդաշնակություն Ձեր ընտանիքներում: Թող որ, յուրաքանչյուր վայրկյան պարուրված լինեք սիրով ու գարնանաբույր ջերմությամբ: