Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն այսօր արմատական փոփոխություն է մտցրել նաև կրթության ու գիտության ոլորտներում՝ խթանելով նորարարությունները և ստեղծելով նոր որակ:
Եվրասիա միջազգային համալսարանը, մշտապես հետևելով ժամանակի մարտահրավերներին և նորարարություններին, թերև մեկ տասնամյակ է, ինչ բուհում ակտիվորեն գործածում է MOODLE էլեկտրոնային հարթակը։ Ներկայիս արագ զարգացող պայմաններում այս համակարգը ևս պետք է կարողանա համընթաց քայլել ժամանակի պահանջներին: Այս փաստը հաշվի առնելով՝ պարբերաբար իրականացվում է գործիքակազմի համապատասխան մշտադիտարկում և վերափոխում ՝ ի նպաստ կրթական գործընթացի զարգացման:
ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց հերթական մեթոդական վերապարաստումը` «MOODLE համակարգի նոր գործիքակազմի կիրառման հնարավորությունները» թեմայով, որը վարեց համալսարանի գրադարանավարուհի Լիլիթ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում վերջինս ցուցադրեց համակարգի նոր գործիքները, խոսեց դրանց առանձնահատկությունների մասին: