Փետրվարի 13 2020
IMG 1481 scaled

ԵՄՀ Ուսանողական խորհուրդը Տեառնընդառաջի կրակի շուրջ համախմբեց բուհի ուսանողներին

Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։
Նախկինում, սակայն, հեթանոս հայերը Տրնդեզը նշել են որպես գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ այն նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

Տոնին անմասն չմնաց ԵՄՀ Ուսանողական խորհուրդը։ Իրենց իսկ ջանքերով պատրաստած և տոնի խորհրդին բնորոշ քաղցրավենիքով, ազգային երգ-երաժշտությամբ վերջիններս կրակի շուրջ հավաքեցին բոլորին։