Փետրվարի 19 2020
IMG 1955 scaled

ԵՄՀ գրադարանը կազմակերպեց «Անակնկալ գիրք նվեր» խաղ- միջոցառումը

2008 թ․-ից ցայսօր Գիրք նվիրելու օրը Հայաստանում և Արցախում նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է ՀՀ գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ։ Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը։

Այս կապակցությամբ ԵՄՀ գրադարանը կազմակերպեց «Անակնկալ գիրք նվեր» խաղ- միջոցառումը, որին ակտիվ ներգրավվեցին համալսարանի և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի աշխատակիցները, դասախոսները, ուսուցիչները, ուսանողները, աշակերտները։
Տոնին ընդառաջ՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, վիճակահանությամբ մասնակիցներից յուրաքանչյուրը տուփից հանեց մեկ ծալած թուղթ, որի վրա գրված անձին, առանց բացահայտելու, փետրվարի 19-ին նվիրեց իր ցանկությամբ որևէ գիրք: Միջոցառման ժամանակ մասնակիցներն ընթերցեցին գրքին նվիրված հայտնի արտահայտություններ։

Իր հերթին, գրադարանն իր ամենանվիրված ընթերցողին՝ ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանին, նվիրեց Ք․Բլանչարդի, Ս․Ջոնսոնի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն» գիրքը։