Փետրվարի 13 2020
IMG 1381 scaled

Քոլեջի սաների մեկ դասը համալսարանում

Ս.թ. փետրվարի 13-ին «ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց սեմինար-պարապմունք Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական քոլեջի սաների համար:

Քոլեջի ուսանողներին առաջինը դիմավորեց բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանը։ Ռեկտորը ողջունեց սաներին, կարևորեց քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացումը և այսօրինակ դասընթացների կազմակերպումը՝ ուղղված սովորողների մասնագիտական կարողությունները խորացնելուն:

Շրջայցից հետո քոլեջի ուսանողները մասնակցեցին «Հաղորդակցման հմտություններ» թեմայով սեմինարին, որը վարեց Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի պատասխանատու Անի Հովասափյանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին արդյունավետ հաղորդակցման ձևերն ու միջոցները, հաղորդակցման խոչընդոտները և հաղթահարման ուղիները: Ինտերակտիվ դասընթացը բավականին ակտիվ ընթացք ունեցավ, ինչը փաստեց քոլեջի սաների հետաքրքրությունը մատուցվող նյութի նկատմամբ:

Սեմինարի ավարտին քոլեջի ուսանողները մասնակցեցին ԵՄՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված Տեառնընդառաջ միջոցառմանը։

Հիշեցնենք, որ «ՀՀ քոլեջների աջակցման ծրագիրը» Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ծրագրերից մեկն է, որի հիմնական նպատակն է՝ բարձրացնել բուհի հասարակական պատասխանատվությունը, նպաստել քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացմանը և խորացնել սովորողների մասնագիտական կարողությունները: Ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն քոլեջների ուսանողների համար անցկացվում է սեմինար-պարապմունքներ, որոնք վարում են համալսարանի` եվրոպական բուհերում վերապատրաստված մասնագիտական ամբիոնների դասախոսները:
Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական քոլեջի ղեկավարությանը ակտիվ համագործակցության համար: