Այսօր Եվրասիա միջազգային համալսարանում Էյվա արվեստների հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված աշխատարանի առաջին հանդիպումն էր: Աշխատարանին, որն ուղղված էր Արվեստ խաղի միջոցով ուսումնառությանը, մասնակցեցին անգլերեն դասավանդող ուսուցիչներ:
Նշենք նաև, որ սույն աշխատարանի շրջանակում հանդիպումները շարունակվում են, իսկ բոլոր նրանք, ովքեր չհասցրեցին մասնակցել, կարող են միանալ հաջորդ հանդիպումներին՝ գրանցվելով https://bit.ly/352OB8I
Հիշեցնենք, որ
☑ Աշխատարանն անվճար է ուսուցիչների համար։
☑ Մարզերում դասավանդող ուսուցիչների մասնակցությունը խրախուսվում է։ Հարկ է նշել, որ հիմնադրամը կփոխհատուցի մարզերից ժամանող ուսուցիչների տրանսպորտային ծախսերը։
☑ Աշխատարանի ընդհանուր տևողությունը 3 ժամ է (մեկ օրվա ընթացքում)։