Դեկտեմբերի 26 2019
IMG 9401 scaled

էրազմուս+ծրագրին մասնակցած ԵՄՀ ուսանողը կիսվում է իր գիտելիքներով

Եվրասիա միջազգային համալսարանի «Անգլերեն  լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Փիլիպոսյանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով 2018-2019 ուստարվա Գարնանային կիսամյակի իր ուսումնառությունը շարունակեց Վալենսիա համալսարանի Բանասիրության, թարգմանության և հաղորդակցության ֆակուլտետի  օտար լեզուներ և գրականության բաժնում:

Ս․թ․ դեկտեմբերի 25-ին Լիաննան բուհի մյուս ուսանողների հետ կիսվեց իր գիտելիքներով և փորձով՝ ներկայացնելով  զեկույց «Ավանդույթի խախտումը գրականության մեջ» թեմայով։ Լիաննան հետազոտել էր հեղինակներ` ամերիկացի բանաստեղծուհի և գրող Սլիվիա Փլաթի, հարավաֆրիկացի գրող Նադին Գորդիմերի, գերմանացի դրամատուրգ Բերտոլդ Բրեխտի ստեղծագործությունները, որոնք համարվում են գրականությունում ավանդույնթները խախտողներ՝ ներկայացնելով հասարակությունում առկա ժամանակի հիմնախնդիրները։48390418 343111619851652 7901098988219138048 n

Հանդիպումն ամփոփվեց թեմայի շրջանակում ուսանողների ակտիվ քննարկմամբ:
Հավելենք նաև, որ հանդիպման նախաձեռնությունը ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնինն է, որի նպատակն է կիսել բուհի մյուս ուսանողների հետ միջազգային շարժունության ծրագրի արդյունքում ստացած փորձն ու գիտելիքները։