Դեկտեմբերի 24 2019
IMG 9353 scaled

Էթիկայի բաց դասը «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտների ներկայացմամբ

Ս.թ. դեկտեմբերի 24-ը «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտների՝ այս տարվա վերջին դասն էր: Էթիկայի բաց դասի շրջանակում աշակերտները գործնականում ցուցադրեցին իրենց տեսական գիտելիքները:

Ոգևորված իրենց առաջադրանքներով՝ աշակերտները ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանին և մյուս աշխատակիցներին լավագույնս ներկայացրին վարվեցողության կանոնները: Երախտիքի իր խոսքում ռեկտորը փաստեց, որ այսօրինակ դասերը կրկին ապացուցում են, որ դասընթացների շրջանակում ստացած գիտելիքները՝ ի թիվս գործնական աշխատանքների, լավագույն ուղեցույցն են ապագա մասնագիտության կողմնորոշման ճանապարհին:

Նշենք նաև, տարիներ շարունակ կազմակերպվող «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների նպատակն է մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ձևավորել ընդհանրական գիտելիքներ դիվանագիտության և իրավագիտության վերաբերյալ, աշակերտների մեջ զարգացնել դիվանագետին և իրավաբանին բնորոշ հատկանիշներ, ուղղորդել նրանց ինքնուրույն աշխատանքի՝ զարգացնելով վերջիններիս նախաձեռնողականությունը:

Էթիկայի դասն ընթացավ ջութակի մեղեդու ներքո: