Դեկտեմբերի 24 2019
IMG 9257 scaled

Հանդիպում «Համաշխարհային կամավորությունը AIESEC-ի հետ» խորագրի շրջանակում

Կամավորական աշխատանքներով ակտիվորեն հետաքրքրված ԵՄՀ ուսանողները մասնակցեցին «Համաշխարհային կամավորությունը AIESEC-ի հետ» խորագրով հանդիպմանը։  «AIESEC»  կազմակերպության ներկայացուցիչներ՝ «AIESEC- Երևան»-ի նախագահ Ռավան Ռաշիդը և  Արտագնա փոխանակման ծրագրերով զբաղվող թիմի փոխնախագահ Նարե Պապյանը ներկայացրին կազմակերպության գործառույթները, խոսեցին գլոբալ կամավորության մասին, անդրադարձան AIESEC-ի առաջնորդության ծրագրերի միջոցով երիտասարդների առաջնորդական կարողությունների զարգացման հնարավորություններին, ուսանողների ու շրջանավարտների՝ միջազգային փոխանակման ու պրակտիկայի ծրագրերի ներգրավվածությանը։

Ըստ Ռավանի և Նարեի՝ AIESEC-ը երիտասարդների համար միջազգային լավագույն հարթակներից մեկն է բացահայտելու և զարգացնելու իրենց ներուժը։ Որպես ասածի լավագույն ապացույց՝ վերջիններս կիսվեցին իրենց փորձով և կազմակերպության շնորհիվ այլ երիտասարդների գրանցած հաջողություններով։

Հանդիպումն ամփոփվեց Ռավանին և Նարեին ուսանողների կողմից ուղղված ակտիվ հարցադրումներով։