Դեկտեմբերի 16 2019
IMG 8803 scaled

Հյուրընկալեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության բաժնի մասնագետ Հասսմիկ Տորտիանին

Եվրասիա միջազգային համալսարանի Ռեկտոր Սուրեն Օհանյանը և աշխատակազմը  հյուրընկալեցին ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության Արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանին, ով ուղեկցում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն կրթության բաժնի մասնագետ  Հասսմիկ Տորտյանին: Ճանաչողական այցի ընթացքում վերջիններս ծանոթացան  Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական ուղղություններին, կառավարման առանձնահատկություններին, մարտահրավերներին, միջազգայնացման հիմնական ուղղություններին։   Հանդիպման մասնակիցներն անդրադարձ կատարեցին նաև Բարձրագույն կրթության օրենքի նախագծի որոշ դրույթներին, բարձրագույն կրթական համակարգի հիմնախնդիրներին ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում: