Դեկտեմբերի 13 2019
IMG 8808 1 scaled

Աշխատարանի շրջանակում վերապատրաստվեց ուսուցիչների չորրորդ խումբը

Այսօր՝ ս.թ. դեկտեմբերի 13-ին, Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Էյվա արվեստների» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված աշխատարանի չորրորդ հանդիպումը:

Աշխատարանները վարում են ԵՄՀ դասախոս Սոնա Մանուկյանը և փորձագետ Սոնյա Մերիենը (ԱՄՆ, Բոսթոն):

Աշխատարանին, որն ուղղված էր Արվեստ խաղի միջոցով ուսումնառությանը, մասնակցեցին անգլերեն դասավանդող ուսուցիչներ Երևանից և մարզերից:

Նշենք, որ ԱՐՎԵՍՏ խաղը կրթական գործիք է, որը ուսումնառության խաղաֆիկացման միջոցով խթանում է անգլերենի նկատմամբ հետաքրքրությունը։
Աշխատարանի ընթացքում ներկայացվում են մեթոդներ, որոնց կիրառմամբ խթանվում են երեխաների հաղորդակցման, բանակցության, ներկայացման հմտությունները, ինչպես նաև ստեղծագործական և քննադատական մտածողությունը։

Հավելենք նաև, որ սույն աշխատարանի շրջանակում հանդիպումները շարունակվում են, իսկ բոլոր նրանք, ովքեր չհասցրեցին մասնակցել, կարող են միանալ հաջորդ հանդիպումներին՝ գրանցվելով
https://bit.ly/352OB8I

Հիշեցնենք, որ
 Աշխատարանն անվճար է ուսուցիչների համար։
 Մարզերում դասավանդող ուսուցիչների մասնակցությունը խրախուսվում է։ Հարկ է նշել, որ հիմնադրամը կփոխհատուցի մարզերից ժամանող ուսուցիչների տրանսպորտային ծախսերը։
 Աշխատարանի ընդհանուր տևողությունը 3 ժամ է (մեկ օրվա ընթացքում)։

Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Նախագծի գործընկեր՝ Պարադիգմա կրթական հիմնադրամ։