Դեկտեմբերի 03 2019
Slide1

Էրազմուս+ փոխանակման ծրագրի նոր հնարավորություն  Լոդս համալսարանում (Լեհաստան)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված    Լոդսի համալսարանի    հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առկա  է  1 տեղ՝  բարձր առաջադիմություն ունեցող  ուսանողների համար, ովքեր 2019-2020թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն    Լոդսի համալսարանում:

Փոխանակման ծրագրին չեն կարող դիմել բակալավրիատի 1-ին, 4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսում սովորող ուսանողները։

Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 մակարդակ:

ԱՌԱՋԻՆ փուլ․

Ծրագրին մասնակցելու համար ուսանողները պետք է ներկայացնեն .

  • Դիմում հայտ (word և pdf տարբերակներով), Հայտը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ․https://bit.ly/2HSUlaO
  • Նախնական ուսումնառության համաձայնագիր: Ձևաթուղթը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ․https://bit.ly/2QltLLF
    Ընդունող բուհի կողմից առաջարկվող դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․https://bit.ly/2P988Oo
  • Մոտիվացիոն նամակ (Cover letter)

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ դեկտեմբերի 11-ը  հետևյալ  հասցեով՝

https://forms.gle/tukbSwydyMvcz94RA

ԵՐԿՐՈՐԴ փուլ․

  • Ընտրության երկրորդ փուլն իրականացվում է Լոդս համալսարանի կողմից՝ ԵՄՀ հանձնաժողովի կողմից ընտրված և նոմինացված 10 ուսանողներից։
  • Ընդունող բուհը հնարավոր է կազմակերպի հավելյալ առցանց հարցազրույց

 

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել erasmus@eiu.am  էլեկտրոնային հասցեին: