Նոյեմբերի 29 2019
IMG 7688

Աշխատարանի երկրորդ հանդիպումը ուսուցիչների մասնակցությամբ

Այսօր՝ ս.թ. նոյեմբերի 29-ին, Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ Էյվա արվեստների հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված աշխատարանի երկրորդ հանդիպումը: Աշխատարանին, որն ուղղված էր Արվեստ խաղի միջոցով ուսումնառությանը, մասնակցեցին անգլերեն դասավանդող ուսուցիչներ:

Նշենք, որ ԱՐՎԵՍՏ խաղը կրթական գործիք է, որը ուսումնառության խաղաֆիկացման միջոցով խթանում է անգլերենի նկատմամբ հետաքրքրությունը։
Աշխատարանի ընթացքում ներկայացվում են մեթոդներ, որոնց կիրառմամբ խթանվում են երեխաների հաղորդակցման, բանակցության, ներկայացման հմտությունները, ինչպես նաև ստեղծագործական և քննադատական մտածողությունը։

Հավելենք նաև, որ սույն աշխատարանի շրջանակում հանդիպումները շարունակվում են, իսկ բոլոր նրանք, ովքեր չհասցրեցին մասնակցել, կարող են միանալ հաջորդ հանդիպումներին՝ գրանցվելով https://bit.ly/352OB8I
Հիշեցնենք, որ

☑ Աշխատարանն անվճար է ուսուցիչների համար։
☑ Մարզերում դասավանդող ուսուցիչների մասնակցությունը խրախուսվում է։ Հարկ է նշել, որ հիմնադրամը կփոխհատուցի մարզերից ժամանող ուսուցիչների տրանսպորտային ծախսերը։
☑ Աշխատարանի ընդհանուր տևողությունը 3 ժամ է (մեկ օրվա ընթացքում)։

Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: