Նոյեմբերի 29 2019
IMG 7352

Ֆուտբոլի ներբուհական առաջնություն

Եվրասիա միջազգային համալսարանում առանձնահատուկ կարևորություն է տրված «Ֆիզիկական դաստիարակություն» առարկային։ Կարևորելով սպորտը՝ ԵՄՀ ուսանողները ակտիվություն են ցուցաբերում՝ ներգրավվելով տարատեսակ սպորտային միջոցառումներին: Հերթական միջոցառումը ֆուտբոլային ընկերական հանդիպումն էր:
Այսօր՝ ս.թ. նոյեմբերի 29-ին, դասախոս Արտակ Շաքարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ներբուհական առաջնություն: Թիմերից առավել ոգևորված էին երկրպագուները, իսկ վերջում, իհարկե, հաղթեց ընկերությունը: