Նոյեմբերի 29 2019
74893017 969055746795276 1922263238104317952 n

ԵՄՀ Հետազոտական Ինկուբատորի տնօրենը ներկայացրեց զեկույց և վարեց քննարկում #Էրազմուս+ դասախոսների և վարչական կազմի շարժունությանը նվիրված երկօրյա տարածաշրջանային սեմինարին

Նոյեմբերի 25-26-ին Էրազմուս+ ազգային գրասենյակի և Բարձրագույն կրթության փորձագետների հայաստանյան թիմի կողմից կազմակերպվեց #Էրազմուս+ դասախոսների և վարչական կազմի շարժունությանը նվիրված երկօրյա տարածաշրջանային սեմինար Արևելյան Գործընկերության 4 երկրների (Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի) Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների և Իտալիայի Բոլոնիայի համալսարանի միջազգային համագործակցության բաժնի մասնակցությամբ։

Սեմինարին մասնակցեցին նաև ԵՄՀ աշխատակիցներ և դասախոսներ։

ԵՄՀ Հետազոտական Ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը ներկայացրեց Կարողությունների զարգացման #HARMONY ծրագրի հիմնական արդյունքները, ինչպես նաև վարեց քննարկում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացման ռազմավարությունների և մոտեցումների վերաբերյալ։