Նոյեմբերի 28 2019
IMG 7232

Խոսակցական անգլերենի ակումբի քննարկումները մեկնարկել են…

Արդեն երկու օր է, ինչ ընթանում են Խոսակցական Անգլերենի ակումբի աշխատանքները, որը վարում է ԵՄՀ «Ֆարմացիա» 2-րդ կուրսի միջազգային ուսանող Ահմեդ Աբդուլջաբբարը:

Խոսակցական Անգլերենի ակումբը, որի նախաձեռնությունը Եվրասիա միջազգային համալսարանի Շրջանավարտների միությանն է, կազմակերպում է քննարկումներ տարաբնույթ թեմաների շուրջ: Ակումբի նպատակն է գիտելիքները գործնականում կիրառելը, անգլերենի իմացության, բանավոր խոսքի և ազատ հաղորդակցման հմտությունների զարգացումը:

Այսօր՝ ս.թ. նոյեմբերի 27-ին, հանդիպման մասնակիցների քննարկումը ծավալվել էր «Խաղերը՝ որպես մոտիվացիայի և ինքնազարգացման միջոց» թեմայի շուրջ, որին ակտիվ մասնակցում էին ինչպես ԵՄՀ, այնպես էլ տարբեր բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:

Հավելենք, որ հաջորդիվ կկազմակերպվեն ֆիլմերի դիտումներ, հետաքրքիր խաղեր, կլինեն քննարկումներ՝ տարբեր թեմաներով:

Նշենք նաև, որ ակումբում մասնակցությունն անվճար է:

Այնպես որ, եթե չեք հասցրել ներգրավվել ակումբի քննարկումներին, ապա շտապե՛ք գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/V3ahNmGKPPVJt1d4A