Նոյեմբերի 26 2019
IMG 7176

Ճանապարհ դեպի հոգու և մարմնի ներդաշնակություն. վարպետության դաս ԵՄՀ-ում

Այսօր՝ ս.թ. նոյեմբերի 26-ին, Եվրասիա միջազգային համալսարանի և ավագ դպրոց-վարժարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց վարպետության դասի, որը վարեց պարուսույց, յոգայի մարզիչ Մարիամ Իսրայելյանը: Դասի սկզբում վերջինս լսարանին հանգամանալից մեկնաբանեց հանդիպման խորագիրը՝ հոգու և մարմնի ներդաշնակության տանող ճանապարհը, որին հաջորդեց պրակտիկ դաս: Մասնագետը ուսանողների և աշակերտների անմիջական մասնակցությամբ ներկայացրեց պարային աէրոբիկա, յոգայի տարրեր , տարբեր ազգերի պարեր:

Հանդիպումն ավարտվեց ազգային պարով:

Նշենք նաև, որ այսուհետ Մարիամ Իսրայելյանի հետ ուսանողները և աշակերտները կհանդիպեն պարային աէրոբիկայի, յոգայի և ազգային պարերի դասերի շրջանակներում: