Նոյեմբերի 18 2019
Slide1 1

Էրազմուս+ փոխանակման ծրագրի նոր հնարավորություն Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում (Իսպանիա)

Սիրելի՛ ԵՄՀ դասախոսներ և ուսանողներ,

սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է      Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի  հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առկա է`

  • 1 տեղ՝ դասավանդողների համար հյուրընկալող համալսարանում 8 ժամ դասավանդելու համար (5 օր):

Ցանկացողները կարող են գրանցվել Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի  առցանց դիմումների գործիքի միջոցով մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը   ՝

http://www.usc.es/ka107/admin/

  • 1 տեղ՝ բակալավրի բարձրառաջադիմություն ունեցող  ուսանողների համար, ովքեր 2019-2020թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն   Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում:

Բակալավրի ուսանողները պետք է  լինեն առնվազն մեկ տարվա ԵՄՀ ուսանող:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ դեկտեմբերի 5-ը  հետևյալ  հասցեով՝

https://forms.gle/i95ZwR37hoDfRqSZ8

Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2  կամ իսպաներենի B1 մակարդակ: Առաջնությունը կտրվի իպաներենին տիրապետող թեկնածուներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի կայք էջ՝

  1. INCOMING E+ICM[KA107] STUDENTS
  2. INCOMING E+ICM[KA107] TEACHING STAFF

 

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am էլեկտրոնային հասցեին: