Նոյեմբերի 17 2019
IMG 7851 03

ԵՄՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ,

Ջերմորեն  շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Ուսանողությունը յուրաքանչյուր պետության շարժիչ ուժն է, քանզի հենց այդ երիտասարդ մտավոր ներուժն է ապահովում գիտական մտքի զարգացումը և դառնում առաջընթացի կարևորագույն երաշխիք:

Այս տոնը երիտասարդական եռանդի, ուրախության և խենթության խորհրդանիշն է:

Մաղթում եմ բոլորիդ  անկոտրուն կամք,  հաջողություններ անձնական կյանքում, երջանկություն և համախմբվածություն կրթական ու գիտական համարձակ ձեռնարկումների հասնելու ճանապարհին նորանոր բարձունքներ հաղթահարելիս:  Թող ձեր ցանկացած գործունեություն լինի ազնիվ` նպատակաուղղված մեր ազգային վեհ գաղափարների իրականացմանը: Համոզված եմ, որ դուք կարող եք հաղթահարել ցանկացած դժվարություն և դարձնել մեր երկիրն այնպիսին, ինչպիսին երազում ենք բոլորս: Իսկ ձեր համարձակ ծրագրերը կարող են նպաստել նաև համաշխարհային հիմնահարցերի լուծմանը:

           Հարգանքներով`

ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան