Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,
սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Միջազգային Հելենիկ համալսարանի հետ Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:
Առկա է
- 1 տեղ՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար, ովքեր 2019-2020թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն Միջազգային Հելենիկ համալսարանում:
- 1 տեղ՝ հյուընկալող համալսարանում պրակտիկա իրականացնելու համար:
Մանրամասների համար կարող եք այցելել Համալսարանի հետևյալ կայքը՝
http://erasmus.teithe.gr/index.php/en/
Բակալավրի ուսանողները պետք է լինեն առնվազն մեկ տարվա ԵՄՀ ուսանող:
Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 մակարդակ:
Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 24-ը հետևյալ հասցեով՝
https://forms.gle/fh43xS6jg8bx8FyP7
Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել erasmus@eiu.am էլեկտրոնային հասցեին: