Նոյեմբերի 01 2019
1

ԵՄՀ հինգ ասպիրանտ մասնակցում են Էրազմուս+ փոխանակման ծրագրին

Եվրասիա միջազգային համալսարանի և   Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է։ Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում ուսուցանել, դասավանդել և վերապատրաստվել են ԵՄՀ մի շարք ուսանողներ, դասախոսներ և վարչական աշխատողներ: Իր հերթին, Եվրասիա միջազգային համալսարանը շարժունության ծրագրերի շրջանակում հյուրընկալել է ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների և աշխատակիցների։ 48390418 343111619851652 7901098988219138048 n

Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում  համագործակցության զարգացման նոր հնարավությունները վերաբերում են ասպիրանտների հետազոտական կարողությունների զարգացմանն ու համագործակից բուհում հետազոտությունների իրականացման հնարավորություններին: Այս համագործակցության համատեքստում Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանը հնարավորություն տվեց հինգ ասպիրանտի՝ Նունե Ջոմարդյանին, Լիա Թևոսյանին, Էլյա Դավթյանին, Անուշ Մարտիրոսյանին, Մերի Շահբազյանին իրականացնելու հետազոտություն։ Ասպիրանտներից մեկը արդեն ավարտել է իր հետազոտությունը, իսկ մյուսներինը թերևս ընթանում է։