Հոկտեմբերի 28 2019
thumbnail Call for Quality Agents

ԵՄՀ Որակի ուսանող գործակալների մրցույթ

ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնը հայտարարում է Որակի ուսանող գործակալների մրցույթ: Որակի ներկայիս ուսանող գործակալները ևս պետք է դիմեն մրցույթին, եթե ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը, որպես գործակալներ (յուրաքանչյուր ամբիոնից ընտրվելու է միայն 1 Ուսանող գործակալ):

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

  • Մասնակցություն ԵՄՀ կրթական գործընթացների որակի գնահատման և բարելավման աշխատանքներին;
  • Մասնակցություն Կառավարման օղակների հանդիպումներին, որպես համապատասխան ամբիոնի ներկայացուցիչ;
  • Ներքին և արտաքին վերապատրաստումների մասնակցություն;
  • Ուսանողների կրթական կարիքների վերհանման նպատակով` տարատեսակ որակական և քանակական հետազոտությունների իրականացում;
  • Որակի ներքին աուդիտի/ ինքնավերլուծության աշխատանքներին մասնակցություն և այլն:

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

  • Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի և Բոլոնյան համակարգի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերում;
  • Ներգրավվածություն կրթության որակի ապահովման աշխատանքներին ծրագրային, ինստիտուցիոնալ և ազգային մակարդակով;
  • Փափուկ հմտությունների զարգացման, ուսանողների շահերի ներկայացման հնարավորություն;
  • Ներքին և արտաքին վերապատրաստումների մասնակցություն ԵՄՀ անունից;
  • Մասնակցություն ԵՄՀ որոշումների կայացման և բարելավման գործընթացներին;
  • Որակի ապահովման կենտրոնի կողմից Երաշխավորական նամակների ստացում՝ միջազգային ծրագրերի մասնակցության նպատակով և այլն:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ.

Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, խնդրում ենք լրացնել դիմում հայտը, մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը. https://forms.gle/4yRUqm8tQdKyZdqf6

 

Ընտրության չափանիշներ.

  • Ուսանողների շահերի ներկայացման և առաջնորդության փորձառություն, հասարակական ակտիվություն;
  • Կրթական նվաճումներ/ ՄՈԳ;
  • Անգլերեն լեզվի իմացություն;
  • Մոտիվացիա:

Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար կարող եք դիմել Մարիամ Ջիլավյանին` գրելով mariam.jilavyan@eiu.am էլ հասցեին։